Boodles Challenge-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Վիկտոր Տրոիցկու հետ

Boodles Challenge-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Վիկտոր Տրոիցկու հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 14-18-ը Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Լոնդոնի Boodles Challenge մրցաշարին: Առաջին շրջանում արգենտինահայ թենիսիստի մրցակիցը կլինի Վիկտոր Տրոիցկին (Սերբիա): Մինչ այդ թենիսիստները հանդիպել են չորս անգամ, 3:1 հաշվով առջևում է Նալբանդյանը:

Մինչ այդ Նալբանդյանը մասնակցել է մեկ այլ լոնդոնյան մրցաշարի՝ Queen's Club-ին, որտեղ հասել է քառորդ եզրափակիչ, սակայն զիջել է ֆերնանդո Վերդասկոյին (Իսպանիա):

Boodles Challenge-ից հետո Նալբանդյանը կմասնակցի Ուիմբլդոնի մրցաշարին, որը մեկնարկում է հունիսի 20-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---