«ԱրմենՏել»-ը մեկնարկել է Hi-Line «Մեգա ամառ» Հայաստանի մարզերում ակցիան

«ԱրմենՏել»-ը մեկնարկել է Hi-Line «Մեգա ամառ» Հայաստանի մարզերում ակցիան

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Հայաստանի մարզերում Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները, բացի Երևանից, միանալով Hi-Line «Մեգա+» ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թ-ի հուլիսի 15-ը:

«ԱրմենՏել»-ի այս նոր առաջարկն առաջին հերթին ունի սոցիալական ուղղվածություն: Այն ուղղված է ինտերնետից օգտվելու մշակույթի բարձրացմանը գյուղական տարածքներում և մեր հանրապետության ոչ մեծ քաղաքներում` դարձնելով միացումն ավելի հարմարավետ և մատչելի», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա+» ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա+» սակագնային փաթեթ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա+» սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

Հիշեցնենք, որ «Մեգա+256», «Մեգա+512» և «Մեգա+1024» սակագնային փաթեթներում գիշերային ժամերին, սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է` ինչպես ելքային, այնպես էլ մուտքային ինտերնետ-տրաֆիկի արագությունը:

«Մեգա+2048» ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---