Վանես Մարտիրոսյանը համոզված է, որ հաջորդ մենամարտը կանցկացնի Սաուլ Ալվարեսի դեմ

Վանես Մարտիրոսյանը համոզված է, որ հաջորդ մենամարտը կանցկացնի Սաուլ Ալվարեսի դեմ

PanARMENIAN.Net - WBC վարկածով արծաթե գոտու տեր Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) խոստովանել է, որ տպավորված է եղել WBC վարկածով չեմպիոն մեքսիկացի Սաուլ Ալվարեսի և բրիտանացի Ռայան Ռոուդսի մենամարտից, որը կայացել է հունիսի 19-ին: Ալվարեսը նկատելի առավելություն է ունեցել ողջ մարտի ընթացքում, չորրորդ ռաունդում հակառակորդին ենթարկել նոկդաունի, իսկ 12-րդ ռաունդում ավարտել է մենամարտը տեխնիկական նոկաուտով տարած հաղթանակով:

«Ալվարեսն ավելի լավ տեսք ուներ, և նրա հարվածները հասնում էին նպատակին»,- Մարտիրոսյանի խոսքերը հաղորդում է philboxing.com-ը:

Հայ բռնցքամարտիկը նշել է, որ ցանկանում է մենամարտել Ալվարեսի հետ և պատրաստ է այd մարտին: «Լսել եմ, որ Ալվարեսը հաջորդ մարտն անցկացնելու է սեպտեմբերին: Կցանկանայի աշնանը հանդիպել նրա հետ: Ես համոզված եմ, որ իմ հաջորդ մրցակիցը կլինի հենց Սաուլը»,- ասել է Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---