Ռուսաստանի հայերի միությունը հարգանքի տուրք կմատուցի Մեծ հայրենականի զոհերի հիշատակին

Ռուսաստանի հայերի միությունը հարգանքի տուրք կմատուցի Մեծ հայրենականի  զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Մեծ հայրենական պատերազմի սկսվելու օրը՝ հունիսի 22-ին ծաղկեպսակներ կդրվեն Մոսկվայի Հայկական գերեզմանոցում թաղված Մեծ հայրենականի զոհերի եղբայրական գերեզմանին: Հիշարժան իրադարձության կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը հրավիրում է բոլորին մասնակցել այդ արարողությանը:

Արարողությանը կմասնակցեն ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան, Հայ Առաքելական եկեղեցու, ՌՀՄ-ի, վետերանների միությունների, հասարակական ու պետական կառույցների, մտավորականության ու երիտասարդության ներկայացուցիչները, հայտնում է ՌՀՄ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---