Դավիթ Նալբանդյանը Ուիմբլդոնի առաջին խաղում հաղթել է Ջուլիան Ռայսթերին 7:5, 6:2, 6:3 հաշվով

Դավիթ Նալբանդյանը Ուիմբլդոնի առաջին խաղում հաղթել է Ջուլիան Ռայսթերին 7:5, 6:2, 6:3 հաշվով

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Դավիթ Նալբանդյանն իր առաջին հանդիպումն է անցկացրել Ուիմբլդոնում: Նրա մրցակիցն էր գերմանացի թենիսիստ Ջուլիան Ռայսթերը:

Չնայած նրան, որ Ռայսթերն առաջին սեթի սկզբում իրեն ավելի վստահ էր զգում, քան Նալբանդյանը, նա չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Նալբանդյանը կարողացավ կենտրոնանալ ու նախաձեռնությունն իր ձեռքն առնել և արդյունքում հաղթեց առաջին սեթում 7:5 հաշվով: Երկրորդ սեթում Նալբանդյանը շանս չթողեց մրցակցին, նա հիանալի օգտագործեց իր փոխանցումներն ու հաղթեց 6:2 հաշվով:

Վերջին՝ երրորդ սեթում Նալբանդյանը ևս հաղթեց 6:3 հաշվով, հանդիպումն ընդհանուր առմամբ տևեց 1 ժամ 46 րոպե:

Ուիմբլդոնյան իր հաջորդ հանդիպումը Նալբանդյանը կանցկացնի հունիսի 23-ին Անդրեաս Հայդեր-Մաուերի հետ (Ավստրիա): Մինչ այդ թենիսիստները երբեք չեն հանդիպել պաշտոնական խաղերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---