Հայաստանի նախագահը շնորհավորել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին վերընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պան Գի Մունին` Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Հունիսի 21-ին Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում կրկին վերահաստատվեց Պան Գի Մունը: Համապատասխան որոշումը երեքշաբթի օրն ընդունեց ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովը:

Ինչպես հաղորդեցին ՄԱԿ ներկայացուցիչները, կազմակերպության բոլոր 192 անդամներն իրենց ձայնը տվեցին 67-ամյա հարավկորեացի դիվանագետին: Վերընտրված գլխավոր քարտուղարն իր պարտականությունները կստանձնի հաջորդ հինգ տարվա ընթացքում` սկսած 2012թ. հունվարի 1-ից:

Պան Գի Մունը խոստացել է շարունակել գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում երկրների միջև «կամուրջների կառուցման» քաղաքականությունը:

Ավելի վաղ` հունիսի 17-ին, ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը որոշում էր ընդունել կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` երկրորդ ժամկետում վերընտրվելուն աջակցելու վերաբերյալ: Ավելի վաղ գլխավոր քարտուղարն ինքն էր համապատասխան խնդրանքով դիմել ՄԱԿ Անվտանգության Խորհուրդ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---