Ոչ մի փաստաթուղթ չի կարող երաշխավորել հայ-թուրքական հարաբերությունների կայունությունը

Ոչ մի փաստաթուղթ չի կարող երաշխավորել հայ-թուրքական հարաբերությունների կայունությունը

PanARMENIAN.Net - Նույնիսկ եթե Հայաստանի ու Թուրքիայի միջև իդեալական փաստաթուղթ ստորագրվի, այն միևնույն է չի երաշխավորի նրանց հարաբերությունների կայունությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, այն, որ Թուրքիան այսօր չի հարձակվում Հայաստանի վրա, ոչ թե Անկարայի բարի կամքի դրսևորում է, այլ Հայաստանի ներսում համեմատաբար կայուն ներքաղաքական իրավիճակի և երկրում ռուսական ռազմակայանների առկայության արդյունք է: Փորձագետն անդրադարձել է նաև թուրք-սիրիական հարաբերություններին՝ նշելով, որ դրանց վատթարացումն ապացուցում է, որ սահմանների ընդլայնման հնարավորության դեպքում Անկարան ոչնչի առջև կանգ չի առնի: «Մինչդեռ բոլորին է հայտնի, որ տարիներ շարունակ Սիրիան ու Թուրքիան բավականին սերտ հարաբերություններ են ունեցել»,-ասել է նա:

Հայ փորձագետը նշել է նաև, որ այս պահի դրությամբ հայ-թուրքական հարաբերություններն առաջնային չեն Թուրքիայի համար: Ըստ նրա, եթե միջազգային հանրությունը ճնշում չգործադրի այս հարցում, ապա Թուրքիան այդ հարցին կանդրադառնա միայն 2014թ., Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---