Android-ների համար Skype ծրագիրը հագեցած է ամբողջովին նոր ինտերֆեյսով

Android-ների համար Skype ծրագիրը հագեցած է ամբողջովին նոր ինտերֆեյսով

PanARMENIAN.Net - Ստեղծվել է Skype-ի Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված ծրագիր, որը հնարավորություն է տալիս կատարել տեսազանգեր Skype-ով և կիսել օրվա հիշարժան պահերը ընկերների հետ։ Այս մասին հաղորդում է Skype-ի Big Blog-ը։ Android-ների համար այս ծրագիրը աշխատում է թե՛ Wi-Fi (անլար) և թե՛ 3G ինտերնետ կապով։ Ծրագիրը հասանելի է Android Market-ում և Skype-ի պաշտոնական կայքում։

Այս նոր ծրագրով օգտագործողները կարող են կատարել և ստանալ անվճար Skype one-to-on տեսազանգեր iPhone, Mac, Windows PC և այլ Android հեռախոսների, կարևոր զանգեր աշխարհի տարբեր վայրերում գտնվող բջջայինների, ուղարկել SMS հաղորդագրություններ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ընկերներին և ընտանիքին ։

Այս ամենը հասանելի է ամբողջովին նոր ինտերֆեյսով։ Ծրագիրն ունի նոր գլխավոր մենյու, որտեղից օգտագործողները կարող են հեշտությամբ մուտք գործել իրենց ընկերների ցանկ, Skype էջ՝ փոխելու իրենց անձնական տեղեկությունները, ստուգել Skype-ի հաշվի մնացորդը և կատարել տեսազանգեր։

Գրառումներ անելու նոր հատվածը, որը մենյուի վերևում է գտնվում, օգնում է հեշտությամբ կիսել կարգավիճակը ընկերների հետ։ Ծրագիրը պահանջում է Android 2.3 և ավելի բարձր տարբերակներ, ինչպես նաև front-facing տեսախցիկ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---