Foursquare-ի Android և վեբ օգտագործողներին արդեն հասանելի են ծանուցումները

Foursquare-ի Android և վեբ օգտագործողներին արդեն հասանելի են ծանուցումները

PanARMENIAN.Net - Foursquare-ի պաշտոնական բլոգը հայտարարել է նոր «ծանուցումներ» (notification) ֆունկցիայի թողարկման մասին։ Ծանուցումներ ֆունկցիայից կարող են օգտվել Android օգտագործողները և foursquare.com այցելողները։

Ծանուցումներ ֆունկցիան ծանուցում է օգտագործողին հետևյալ նորությունները՝ երբ ընկերը մեկնաբանում է օգտագործողի ամրագրումը (check-in), երբ օգտագործողի արդեն մեկնաբանած նկարի կամ մեկնաբանությանը հաջորդում են նոր մեկնաբանություններ, երբ ընկերներից մեկը համամիտ է օգտագործող գրած Tip-ին (խորհուրդ), երբ ընկերները միասին ունեն նույն To-Do (անելիք) ցանկը, երբ օգտագործողի գտնվելու վայրում կան բազմաթիվ այլ Foursquare օգտագործողներ, երբ օգտագործողի Facebook ընկերներից մեկը միանում է Foursquare-ին և երբ օգտագործողը դառնում է տեղանքապետ (Mayor)։

Android Foursquare ծրագրի օգտագործողները կարող են իրենց «կարգավորումներ» բաժնից անջատել և միացնել ծանուցումները մեկ ժամով կամ մինչև հաջորդ առավոտ։

Android Foursquare ծրագրի նոր թարմացումը հասանելի է ներբեռնման համար։ Foursquare գրում է նաև, որ նոր թարմացումը շուտով հասանելի կլինի նաև iPhone և BlackBerry օգտագործողների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---