Ստեփանակերտի օդանավակայանը թռիչքների իրականացման համար ՄԱԿ-ի հավաստագրի կարիք չունի

Ստեփանակերտի օդանավակայանը թռիչքների իրականացման համար ՄԱԿ-ի հավաստագրի կարիք չունի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչությունն առայժմ չի պատրաստվում ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտե (ՄԱԿ) դիմել Ստեփանակերտի օդանավակայանի համար հավաստագիր ստանալու համար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը, ղարաբաղյան կողմը ՄԱԿ կդիմի այն բանից հետո, երբ ավարտվեն օդանավակայանի շինարարական աշխատանքները և կազմակերպվի ներքին աուդիտը:

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական վարչակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտնել է, որ «ՄԱԿ-ը Ստեփանակերտի օդանավակայանին հավաստագիր չի տրամադրի, իսկ եթե որոշ պետություններ թռիչքներ իրականացնեն ԼՂՀ, այդ պետությունների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն»: «Անգամ հայկական կողմի դիմումի առկայության դեպքում օդանավակայանը հավաստագիր չի ստանա»,- ընդգծել է Մամեդովը` հայտնելով, որ Ղարաբաղ շարժվող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու` Ադրբեջանի պատրաստակամության մասին հայտարարություններն ուժի մեջ են:

Ի պատասխան այդ հայտարարության, Դմիտրի Ատբաշյանը հայտնել է, որ Էրջան օդանավակայանը, որը գտնվում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, միջազգային օդանավակայանի կարգավիճակ ունի անկախ այն բանից, որ ՀԿԹՀ-ն չճանաչված պետություն է: «Պարզ չէ, թե արդյոք այդ օդանավակայանը թռիչքների իրականացման համար համապատասխան հավաստագիր ունի միջազգային ավիացիոն կառույցներից: Եթե Էրջան օդանավակայանն ունի հավաստագիր, ապա միջազգային ավիացիոն ընկերությունը երկակի չափանիշներ կկիրառի, եթե Ստեփանակերտի օդանավակայանին հավաստագիր չտրամադրի»,- ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը:

Բացի դրանից, Ատբաշյանը նկատել է, որ հավաստագիրն անհրաժեշտ է միայն այն օդանավակայաններին, որոնք միջազգային օդանավակայանի կարգավիճակ ունեն: «Մենք առայժմ չենք ձգտում միջազգային նշանակության օդանավակայան դառնալ: Այդ մասին խոսելը վաղաժամ է»,- ասել է Ատբաշյանը` Արիֆ Մամեդովին խորհուրդ տալով չսեփականացնել ՄԱԿ-ի անունից խոսելու իրավունքը:

Ավելի վաղ Արիֆ Մամեդովը հայտնել է, որ Ադրբեջանը ոչնչացնելու է Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Ի պատասխան այդ հայտարարության Հայաստանի նախագահը հայտնել է, որ ինքը կդառնա Ստեփանակերտի օդանավակայան մեկնող առաջին ինքնաթիռի առաջին ուղևորը: Ստեփանակերտն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանին չի հաջողվի վախեցնել Ղարաբաղին Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռների ոչնչացման մասին սպառնալիքներով:

28  Ստեփանակերտի օդանավակայան
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---