Ղարաբաղում հույս ունեն Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն ավարտել սեպտեմբերին

Ղարաբաղում հույս ունեն Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն ավարտել սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունը կավարտվի սեպտեմբերին, եթե դրան չխանգարեն եղանակային պայմանները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը: Նա հաղորդել է, որ շարունակվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներն օդանավակայանի թռիչքուղու վրա և թռիչքների անվտանգության ապահովման կենտրոնում:

«Շինարարության ավարտից հետո մենք օդանավակայանի ներքին աուդիտ կկազմակերպենք»,- ասել է Ատբաշյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ օդանավակայանը կբացվի ամռան կեսերին: Սակայն Ղարաբաղում որոշել են չշտապել և որակյալ աշխատանք իրականացնել: Առաջին փուլում ԼՂՀ օդակայանից թռիչքներ կիրականացվեն միայն դեպի Երևան: Դիտարկվում է չվերթների իրականացումն ԱՊՀ երկրներ, մասնավորապես` Ռուսաստան:

28  Ստեփանակերտի օդանավակայան
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---