ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է HTC Flyer պլանշետների վաճառքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է HTC Flyer պլանշետների վաճառքը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամալո ծառայությունից տեղեկացնում են, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից կարելի է ձեռք բերել HTC Flyer պլանշետը:

7 դյույմ էկրանով HTC Flyer-ն ապահովված է սենսորային գրիչով: HTC Flyer-ը ցանկացած իրավիճակ դարձնում է լիովին վերահսկելի՝ սկսած վրձնի մեկ հարվածով գլուխգործոցներ ստեղծելուց մինչև մուլտիմեդիա նշումներն ու անգամ թվային փաստաթղթերի ստորագրումը։

Այն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 5 մեգապիքսել ֆոտոխցիկ, GPS անտենա, Bluetooth, Wi-Fi անլար ցանցին միանալու հնարավորություն և այլ պարամետրեր։

Պլանշետային համակարգիչն արժե 370 000 դրամ: Ձեռք բերելով այն` բաժանորդը կարող է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 185 000 դրամ բոնուս: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ 0 տոկոս կանխավճարով՝ վճարելով 12 ամսվա դեպքում՝ 33 922 դրամ, 18 ամսվա դեպքում՝ 23 608 դրամ, իսկ 24 ամսվա դեպքում՝ 18 472 դրամ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---