Նախագահին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի նորանշանակ դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարը

Նախագահին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի նորանշանակ դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի նորանշանակ դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավ-արևելյան Ասիայի երկրներում հեղինակություն վայելող և այդ տարածաշրջանում խաղաղության, վստահության, անվտանգության մթնոլորտ ստեղծելու գործում կարևոր դերակատարություն ունեցող Մալայզիայի հետ խորացնելու քաղաքական երկխոսությունը, զարգացնելու տնտեսական և մշակութային հարաբերությունները:

Դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը ձգտում է աշխարհի բոլոր պետությունների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հետաքրքրված է նաև Հայաստանի հետ կապերի խորացմամբ: Դեսպանը վստահություն է հայտնել, որ հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զգալի ներուժ կա և հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը` այդ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները միջազգային կազմակերպությունների շրջանակում ևս երկխոսությունն ակտիվացնելու փոխադարձ հետաքրքրություն ունեն, որի ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել:

5  08.07.11 - Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի նորանշանակ դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---