NASA-ն թողարկել է ծրագիր Android-ների համար

NASA-ն թողարկել է ծրագիր Android-ների համար

PanARMENIAN.Net - NASA-ն գործարկել է իր ծրագրի Android տարբերակը հենց Ատլանտիս տիեզերանավի գործարկումից առաջ։ Փաստորեն հնարավոր կլինի ծրագրի միջոցով հետևել տիեզերանավի գործարկմանը։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։

NASA-ն ունի ծրագիր նաև iPhone-ների և iPad-ի համար, որն արդեն ներբեռնել են 5 միլիոն անգամ։

Android ծրագրի միջոցով ոչ միայն կարելի է դիտել Ատլանտիսի գործարկումը, այլև բազմաթիվ նկարներ և տեսանյութեր NASA-ի գրադարանից, կարդալ տեղեկություններ NASA-ի անցյալի, ներկայի և մի շարք միջազգային տիեզերակայանների մասին, ինչպես նաև հետևել NASA-ի Twitter և Facebook գրառումներին։

Ծրագիրը կարելի է բեռնել անվճար Android Market-ից։ Այն 4Մբ է և աշխատում է Android 2.1 և ավելի բարձր տարբերակներում։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---