Իլիա Ստարկով / Երվանդ Գասպարյան զույգը Ռուսաստանից դարձավ Ameria cup-ի հաղթող

PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է տղամարդկանց և կանանց թենիսի միջազգային չորս մրցաշար: «Ամերիա» ընկերությունների խումբը նպատակ ունենալով նպաստել Հայաստանում սպորտի, մասնավորապես թենիսի զարգացմանը, ինչպես նաև հայ հասարակության առողջ ապրելակերպի խթանմանը` հանդես է եկել Հայաստանում թենիսի առաջին միջազգային մրցաշարի ֆինանսավորմամբ: Տղամարդկանց շրջանում անցկացված այս մրցաշարը, որը կրել է Ameria cup անունը, անցկացվել է ս.թ. հուլիսի 4-9-ը և ներկայացրել է մրցանակային ֆոնդ 15000 ԱՄՆ դոլարի չափով:

Մրցաշարին մասնակցելու համար նախնական հայտ է ներկայացրել աշխարհի 18 երկրի 235 մարզիկ, որոնցից 24-ը, որոնք Միջազգային Թենիսի ֆեդերացիայի դասակարգումով ունեին ավելի բարձր դասակարգում հայտ ներկայացրած մասնակիցների շարքում, անմիջապես անցել է հիմնական փուլ: Մնացած մասնակիցներից ընտրվել է 64 մարզիկ, որոնցից էլ 8 հոգի` հիմնական փուլում հանդես գալու համար:

Ներկայացված մրցանակային ֆոնդը բաշխվել է փուլերով, ընդ որում մենախաղերի համար` 11700 ԱՄՆ դոլար, իսկ զուգախաղերի համար` 3300 ԱՄՆ դոլար:

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ զուգախաղը և հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող Իլիա Ստարկով / Երվանդ Գասպարյան զույգը: Եզրափակիչ խաղում հանդիպեցին Դինո Մարցանն (Խորվաթիա) ու Անդրոիչ Տոնին (Խորվաթիա), ուր հաղթող ճանաչվեց Դինո Մարցանը:

Ameria cup մրցաշարի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---