Android-ների համար Twitter ծրագրի նոր տարբերակում կան բազմաթիվ փոփոխություններ

Android-ների համար Twitter ծրագրի նոր տարբերակում կան բազմաթիվ փոփոխություններ

PanARMENIAN.Net - Twitter-ը թողարկել է Android-ների համար ծրագրի վերջին տարբերակը։ Այս մասին հաղորդում է Twitter բլոգը։ Ծրագրում կատարվել են օգտագործողների համար ցանկալի փոփոխություններ։

Նախ, Twitter-ը ավելացրել է ծանուցումները (push notifications)։ Ամեն անգամ սեղմելով ծանուցումների կոճակը՝ օգտագործողն անմիջապես տեսնում է բոլոր թարմացումները։ Կարգավորումներ էջում հնարավոր է նշել «ավտոմատ թարմացում» և ընտրել «ստանալ թարմացումներ» նոր թվիթների, Mention-ների (անդրադարձների) կամ ուղիղ հաղորդագրությունների մասին։

Հնարավոր է դարձել նաև միաժամանակ օգտագործել մի քանի անուն (account)` առանց դուրս գալու (log out)։ Հեշտությամբ կարելի է մի անունից մյուս անունը տեղափոխվել՝ տեսնելու և կիսելու, թե ինչ է կատարվում աշխարհում։ Բացի դրանից Twitter-ը թարմացրել է ծրագրի գլխավոր էջը։

Android-ների համար Twitter ծրագրի նոր տարբերակը կարելի է անվճար բեռնել Android Market-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---