Orange-ն առաջարկում է Վրաստանում ռոմինգի համար նոր ցածր սակագին

Orange-ն առաջարկում է Վրաստանում ռոմինգի համար նոր ցածր սակագին

PanARMENIAN.Net - Orange-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Orange –ը մեկնարկում է ռոմինգի մուտքային զանգերի նոր սակագին:

Մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 40 դրամ։

Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ, իսկ որևէ հավելյալ կոդ հավաքելու կամ լրացուցիչ ակտիվացումներ կատարելու կարիք չկա:

Հիշեցնենք, որ Orange-ն առաջարկում է նաև բացառիկ 55 դրամ/րոպե սակագին մուտքային զանգերի համար Թուրքիայում և Orange գոտու երկրներում: Orange գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, ինչպես նաև Mobistar-ը Բելգիայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---