Հայտնի են դարձել Հայաստանի բռնցքամարտի կանանց առաջնության հաղթողների անունները 5 քաշային կարգում15 հուլիսի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Երևանի «Դինամո» մարզասրահում ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցեց 125 բռնցքամարտիկ Հայաստանի չորս մարզերից՝ Շիրակից, Կոտայքից, Գեղարքունիքից, Արմավիրից, ինչպես նաև Երևանից: Կանանց թվում պայքարում էր 14 մասնակից: Չեմպիոններ դարձան Անուշ Գրիգորյանը (48կգ ք/կ), 52 կգ քաշային կարգում հավասարը չուներ Արմենուհի Եղոյանը,. 56կգ կարգում՝ Լիանա Ղուկասյանը, 60 կգ քաշային կարգում՝ Արմինե Սինանյանը, իսկ 64-69 կգ քաշային կարգում Աննա Հովհաննիսյանը: «Նախորդ տարվա համեմատ կանանց բռնցքամարտի հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում աճել է և արդեն հանդես են գալիս մասնակիցներ տարբեր մարզերից»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է մրցումների գլխավոր քարտուղար Նվեր Վարդանյանը: Տղամարդիկ դեռևս շարունակում են պայքարը և հայտնի են չեմպիոնների անունները միայն երկու քաշային կարգում՝ Սուրեն Առաքելյան (49 կգ ք/կ) և Դերենիկ Գիժլարյան (52կգ ք/կ): Մյուս եզրափակիչ հանդիպումները շարունակվում են: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |