ԴիջիԹեք 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին ակնկալվում է 20 000 այցելություն

ԴիջիԹեք 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին ակնկալվում է 20 000 այցելություն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-9 Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում Երևանում տեղի կունենա Տեղեկատվական և հեռահաղորկակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) 7-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը։

Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Արդեն մի շարք ընկերություններ հայտնել են իրենց մասնակցության մասին:

Ցուցահանդեսին կից կանցկացվեն Ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն (The World of Engineering), ՏՏ աշխատանքային շուկա, որտեղ տեխնոլոգիական ոլորտում աշխատելու ցանկություն ունեցողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, թողնել իրենց ինքնակենսագրականները, DigiTec Startup հատված, որտեղ կցուցադրվեն նորաստեղծ ընկերություններ և նորարարական լուծումներ, «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն (Open Game Contest) և ArmRobotics՝ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն։

«Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: «DigiTec Expo»-ը նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

2010 թվականին ցուցահանդեսին մասնակցեցին 68 ընկերություն և այցելեց մոտ 15.000 այցելու: Այս տարի ակնկալվում է 100 ընկերության մասնակցություն և 20.000 այցելություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---