Երևանի սամբոյի «Զեյթուն» ակումբը կմասնակցի «Պատանի սամբիստ-2011» եզրափակիչ առաջնությանը

Երևանի սամբոյի «Զեյթուն» ակումբը կմասնակցի  «Պատանի սամբիստ-2011» եզրափակիչ առաջնությանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Երևանի «Դինամո» մարզապալատում ավարտվեց «Պատանի սամբիստ-2011» ակումբային թիմային հանրապետական առաջնությունը, որին մասնակցում էր 10 թիմ ՀՀ տարբեր մարզերից և ԼՂՀ-ից:

Երկու ենթախմբերում շրջանաձև մրցակարգով անցկացված նախնական հանդիպումներից հետո երրորդ տեղի համար պայքարում «Աբովյան» ակումբը միայն միավորների տարբերությամբ հաղթեց «Նոր Հաճըն» ակումբին, իսկ առաջին տեղի համար գոտեմարտերում ավելի ուժեղ գտնվեցին «Զեյթուն» ակումբի սաները, ովքեր 8:4 հաշվով հաղթեցին Աբովյանի «Խոջայան» ակումբի մարզիկներին:

Հայաստանյան մրցաշարի հաղթողը իրավունք նվաճեց մասնակցելու Մոսկվայում հոկտեմբերի 28-29-ին տեղի ունենալիք «Պատանի սամբիստ-2011» եզրափակիչ առաջնությանը, ուր ուժերը կչափի այլ պետություններում անցկացված նմանատիպ մրցաշարերի հաղթողների հետ:

Առաջնության ընթացքին հետևելու համար Երևան էր ժամանել Սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիայի /FIAS/ առաջին փոխնախագահ Սամբոյի և ձյուդոյի ԽՍՀՄ, Եվրոպայի, Աշխարհի առաջնությունների հաղթող և մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Դավիթ Ռուդմանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---