Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կսկսի երեխաների գրանցումը օգոստոսի 15-ին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կսկսի երեխաների գրանցումը օգոստոսի 15-ին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմեկնարկի երեխաների գրանցումը, իսկ դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին։ Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն այսօր կայացած ասուլիսում հայտնեց լրագրողներին, որ գրանցվել կարող են բոլոր ցանկացողները։«Մենք նախատեսել ենք մինչև 10 0000 երեխա, ավելի շատ ցանկացողների դեպքում կկազմենք հատուկ հերթափոխ։ Երեխաները չեն ընտրվելու ըստ գիտելիքների, մենք պահանջներ չեն դնում»,- ասաց Մարի Լու Փափազյանը։

Մարի Լու Փափազյանի խոսքով, աշխարհի ոչ մի երկրում չկա նման անվճար կենտրոն։ Ըստ նրա, Թումոն հագեցած է անգամ եռաչափ (3D) կինոսրահով։

Մարի Լու Փափազյանը հայտնեց նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպվելու են հատուկ ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստանի մարզերի դպրոցների երեխաները կայցելեն Թումո և կանցկացնեն այնտեղ 1 լիարժեք օր։ «Ինչպես նաև ԿԳՆ-ին առաջարկել ենք, որ ավագ դպրոցների աշակերտներն իրենց ՏՏ ծրագրերն իրականացնեն հենց այստեղ»,- նշեց Մարի Լու Փափազյանը։

Օգոստոսի 14-ին կկայանա Թումո կենտրոնի պաշտոնական բացումը։ Բացման արարողությանը նվիրված միջոցառումները կտևեն 3 օր՝ օգոստոսի 12-14-ը։

Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորելու և մասնագիտանալու են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ոլորտներում։ 1-ին հարկում միաժամանակ կարող է սովորել 500 երեխա, իսկ 2-րդ հարկը, որը ծրագրի 2-րդ փուլի համար է նախատեսված է կրկին 500 երեխայի համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---