«Շախտյոր»-«Ֆեներբախչե» խաղը թուրք երկրպագուների անկարգությունների պատճառով կասեցվել է 67-րդ րոպեին

«Շախտյոր»-«Ֆեներբախչե» խաղը թուրք երկրպագուների անկարգությունների պատճառով կասեցվել է 67-րդ րոպեին

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, Ստամբուլում ընկերական հանդիպում է անցկացրել թուրքական «Ֆեներբախչեի» հետ, որն այդպես էլ ավարտին չի հասել՝ կասեցվելով 67-րդ րոպեին, քանի որ թուրք երկրպագուներն անկարգություններ էին հրահրել:

Ինչպես հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը, դաշտում մի աննկարագրելի բան էր կատարվում. լավ է, որ ֆուտբոլիստները հասրցել էին լքել այն: Մարզադաշտի աշխատակիցներն ուղղակի չէին կարողանում զսպել խենթացած ու անկառավարելի դարձած ամբոխին:

Այնուհետև «Շախտյորի» ֆուտբոլիստներին հաջողվեց հասնել օդանավակայան և նրանք վերադարձան Դոնեցկ: Հատկապաես վշտացած էր թիմի ավագ մարզիչ Միրչա Լուչեսկուն, որը թիմը Ստամբուլ խաղալու համար էր բերել և չէր ակնկալում նման վերաբերմունքի ականատեսը լինել Թուրքիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---