Ադրբեջանի կողմից Կազանի հանդիպման ձախողումը զայրացրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին

Ադրբեջանի կողմից Կազանի հանդիպման ձախողումը զայրացրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին

PanARMENIAN.Net - Թուրքիայում հիանալի հասկանում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարում է Ադրբեջանը, հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, նա նման եզրակացության է հանգել Թուրքիայի ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո: Հանդիպումը, որն ի սկզբանե պլանավորված չէր, կայացել է Հայաստանի Քաղաքացիական հասարակության խորհրդի ներկայացուցիչների՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում: Ինչպես նշել է Կիրակոսյանը, հանդիպումից հետո նա հանգել է հետևության, որ հիմա Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների լավագույն շրջանը չէ: Երևում է՝ Անկարային դուր չի գալիս, որ Բաքուն արդեն Թուրքիայի առջև ուլտիմատումներ է դնում և փորձում թելադրել՝ ինչ անել:

Ավելին, ակհայտ է դարձել, որ Ադրբեջանի կողմից Կազանի հանդիման տապալումը զարյացրել է Դավութօղլուին: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

4  25.07.11 - Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի մամլո ասուլիսը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---