Ջավախահայերը ձանձրանո՞ւմ են հայ պատգամավորների ելույթներից

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Ջավախքում նշել են Վահան Տերյանի օրը, միջոցառումներին մասնակցել են Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Վրացական իշխանություններն արգելել են ելույթ ունենալ հայ պատգամավորներին` պատճառաբանելով, որ հասարակությունը ձանձրանում է: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել են պատգամավորները:

Ըստ Արծվիկ Մինասյանի, երբ իրենք դիմել են տեղի ղեկավար հայ ներկայացուցիչներին ու պնդել, որ պետք է ելույթ ունենան, վերջիններս ասել են, թե Ջիվանուն նվիրված միջոցառման օրն էլ ելույթներ են եղել, և մարդիկ ձանձրացել են: ԱԺ պատգամավորները ելույթ ունենալու համաձայնություն են ձեռք բերել, բայց այդպես էլ չեն կարողացել ելույթ ունենալ. «Պարզ է թե, ինչն է պատճառը, վրացական իշխանությունների համար հասկանալի էր, որ հայ պատգամավորները ամբիոնից հնչեցնելու էին ջավախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված խոսքեր, ինչի պատճառով էլ արգելեցին մեր ելույթը: «Այսօր Ջավախքը գնում է ազգային դիմագիծը կորցնելու ճանապարհով և այդ ամենը պայմանավորված է շատ մարդկանց անձնական շահերով և կրավորական դրսևորմամբ: Հայաթափության առումով Ջավախքում իրավիճակը լուրջ է»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին ցնցել է այն, որ ռուսերեն լեզուն ավելի նախընտրելի է, քան` հայերենը: «Ջավախքը նուրբ հարց էԹուրքիայի կապիտալի մուտք է տեղի ունենում: Վրաց-թուրքական սահմանի բացումը կխորացնի առևտրային կապերը և այս ամենը կունենա իր հետևանքը»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Ուզունյանը կարողացել է բարձրանալ ամբիոն` արդյունքում ելույթը կոպտորեն խոչընդոտվել է և անջատել են բարձրախոսը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---