Հայաստանի նախագահը Կազանի հանդիպումը ձախողված չի համարում, թեև դրա հետ մեծ հույսեր էին կապվում

Հայաստանի նախագահը Կազանի հանդիպումը ձախողված չի համարում, թեև դրա հետ մեծ հույսեր էին կապվում

PanARMENIAN.Net - «Ես Կազանի հանդիպումը ձախողված չէի համարի, չնայած նրան, որ մենք մեծ ակնկալիքներ ունեինք այդ հանդիպումից։ Պատահեց այն, ինչ պետք է պատահեր»,- հուլիսի 28-ին Երևանում լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով, խոսքն առաջին հերթին գնում է համապատասխան մթնոլորտի բացակայության մասին, քանի որ «Ադրբեջանն ամեն օր ցանկացած մակարդակում և բոլոր մեթոդներով թունավորում է սեփական ժողովրդին»։

Ինչպես նշել է ՀՀ նախագահը, ԼՂՀ և Հայաստանի ժողովուրդները մեկ պահանջ ունեն՝ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում, իսկ այդ իրավունքի հիմքերն արտացոլված են Մադրիդյան սկզբունքներում, որոնք կողմերին առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը։ «Մենք այլ պահանջներ չունենք»,- ասել է նա։

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

7  28.07.11 - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի այցը Հայաստան
7  28.07.11 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն դիմավորեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիին
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---