ՀԱԿ-ը հայտարարում է, որ ոստիկանությունը խոչընդոտում է իրազեկող թռուցիկների տարածմանը

ՀԱԿ-ը հայտարարում է, որ ոստիկանությունը խոչընդոտում է  իրազեկող թռուցիկների տարածմանը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի` օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկները տարածող համակիրները հուլիսի 28-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում հանդիպել են ոստիկանության աշխատողների ու նրանց հետ եղած քաղաքացիական անձանց հարուցած խոչընդոտներին։ Այս մասին ասվում է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ: Ըստ հաղորդագրության, առանց ներկայանալու եւ որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, նրանք հարձակվել են երիտասարդների վրա, քաշքշել, հարվածել, հասցրել մարմնական վնասվածքներ։ Կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն։ Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության հերթական այս սադրանքը: Հատկանշական է, որ այս ամենը տեղի ունեցել կոնգրես-իշխանություն սկիզբ առած երկխոսության ֆոնին: Փաստի մասին տեղյակ է պահվել նաեւ իշխանության պատվիրակության ղեկավարը։

Հայ ազգային կոնգրես – իշխանություն երկխոսության շրջանակներում հուլիսի 26-ի հանդիպման ընթացքում իշխանության պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել հանրահավաքների իրազեկմանը, քաղաքացիների մասնակցությանը խոչընդոտելու, տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, ոստիկանության եւ պետական այլ ծառայողների կողմից ապօրինությունների բոլոր փաստերին, ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---