Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին «Ալ Քաեդայի» հետ կապեր ունենալու մեջ

PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վարչակազմը մեղադրել է Իրանի ղեկավարությանը «Ալ Քաեդայի» հետ կապեր ունենալու մեջ: Ըստ ԱՄՆ կառավարության տվյալների, Իրանը «գաղտնի գործարք է» կնքել ահաբեկչական ցանցի հետ, որը ֆինանսավորում է ահաբեկիչների նախապատրաստումն Աֆղանստանում ու Պակիստանում: Այդ բաժանմունքի վեց անդամները ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ճանաչվել են ահաբեկիչներ, հաղորդում է Associated Press-ը:

Ընդ որում, ինչպես նշում է գործակալությունը, ամերիկյան հետախուղական ընկերակցության ներսում չկա միասնական կարծիք այն մասին, որ Իրանի կառավարությունը կապված է «Ալ Քաեդայի» հետ: Մինչդեռ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարել է, որ Իրանը «կարևորագույն փոխադրիչ կետն է» ծայրահեղականների ու դեպի Աֆղանստան ու Պակիստան ֆինանսական հոսքերի համար:

Մասնավորապես, ըստ նախարարության հայտարարության, պաշտոնական Թեհրանի գիտությամբ, Իրանում վեց տարի գործել է ոմն Էզեդին Աբդել Ազիզ Հալիլի խմբավորումը, որի միջոցով Պակիստանում գտնվող «Ալ Քաեդայի» ղեկավարությունը միջոցներ էր ստանում արաբական երկրներից:

Ահաբեկիչների հանդեպ կիրառվող պատժամիջոցները ենթադրում են նրանց ակտիվների սառեցում ԱՄՆ-ում , ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիներին ու ընկերություններին արգելվում է գործ ունենալ նրանց հետ: Իրանի քաղաքացիներ ահաբեկչության մեջ մեղադրվող վեց անձնաց թվում չկան, գրում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---