Արշակ Ղազարյանը Երևանում «Orange Cup» թենիսի մրցաշարի եզրափակչում կխաղա Դենիս Կլոկի հետ

Արշակ Ղազարյանը Երևանում «Orange Cup» թենիսի մրցաշարի եզրափակչում կխաղա Դենիս Կլոկի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Orange Tennis ակումբում տեղի ունեցան «Orange Cup» մինչև 14 տարեկան պատանիների և աղջիկների միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերը, որոնց արդյունքում պարզ դարձան եզրափակիչների մասնակիցների անունները.

Վաղը առավոտյան ժամը 10-ին եզրափակչում կմրցեն Ղազարյան Արշակ (Հայաստան) - Դենիս Կլոկ (Ուկրաինա), Անաստասիա Շաուլսկայա (Ռուսաստան) - Եկատերինա Ալայ (Ռուսաստան) զույգերը։

Արշակ Ղազարյանը կիսաեզրափակչում հաղթանակ է տարել այս մրցաշարի առաջին համար հանդիսացող Իգամբերդիև Տիմուրի նկատմամբ:

Այս մրցաշարին մասնակցում են 90 պատանի թենիսիստներ տասներկու երկրներից (Գերմանիա, Իտալիա, Թուրքիա, Իսրայել և այլն):

Այս մրցաշարին կհաջորդեն Ալեքսանդր Ծատուրյանի և Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարերը մինչև 14,16 տարիքային խմբերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---