Ֆրենկ Փալոունին խիստ մտահոգում է այն, որ ԱՄՆ հրաժարվում է օգնել Ղարաբաղին

Ֆրենկ Փալոունին խիստ մտահոգում է այն, որ ԱՄՆ հրաժարվում է օգնել Ղարաբաղին

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ֆրեն Փալոուոնը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի ղեկավարությանը, որտեղ իր մտահոգությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ շատ տարիների ընթացքում առաջին անգամ Միջազգային հատկացումների ենթակոմիտեն հրաժարվեց մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղին: Նա նաև մտահագություն է հայտնել այն հետևանքների վերաբերյալ, որոնց կարող է հանգեցնել նման մերժումը: Իր նամակում կոնգրեսականը նշում է, որ 1998թ. ի վեր USAID-ին ու մյուս կառույցները մարդասիրական ծրագրեր են իրականացնում Ղարաբաղում, ինչը Հատկացումների կոմիտեի աշխատանքի արդյունք է: 2012թ. Ղարաբաղին մարդասիրական օգնությունից հրաժարվելը հակասում է կոմիտեի պրակտիկային: «Կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղը այն բանի վառ վկայությունն է, թե ինչպես կարող է հակամարտությունից ժողովրդավարություն ու առաջընթաց ծնվել: ԱՄՆ դերը այդ գործընթացում դժվար է գերագնահատել: Այժմ ինչպես երբեք կարևոր է, որպեսզի ԱՄՆ հավատարիմ մնա խաղաղության հաստատմանը տարածաշրջանում ու սատարի Ղարաբաղին»,-գրել է իր նամակում Ֆրենկ Փալոունը:

Հուլիսի 27-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի պետական և միջազգային գործողությունների ենթահանձնաժողովը հաստատել է արտաքին օգնության հատկացման մասին 2012թ. օրինագիծը, որով նախատեսվում է շուրջ 40 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն հատկացնել Հայաստանին: Ընդ որում, օրինագիծը չի նախատեսում հումանիտար օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին, չնայած նրան, որ ավելի վաղ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ Ղարաբաղին հատկացվում էր 10 մլն դոլար:

Օգոստոսի 3-ին օրինագիծը պետք է քննարկվեր Արտաքին հատկացումների կոմիտեում, սակայն ավելի ուշ քննարկումը հետաձգվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---