ՆԱՏՕ-ն ստիպում է Թուրքիային հրաժարվել ռուսական կամ չինական ԶՀՀ կամ ՀՀՊ համալիրների գնումներից

ՆԱՏՕ-ն ստիպում է Թուրքիային հրաժարվել ռուսական կամ չինական ԶՀՀ կամ ՀՀՊ համալիրների գնումներից

PanARMENIAN.Net - Թուրքիան չի կարողանա օգտվել բալիստիկ հրթիռների ՆԱՏՕ-ի հետախուզական տվյալներից, եթե գնի իր ՌՕՈւ համար ռուսական կամ չինական արտադրության զենիթահրթիռային կամ հակահրթիռային պաշտպանության համալիրներ: Ինչպես հայտնում է Defense News-ը, նման զգուշացում է ուղարկվել Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: Մինչդեռ, թուրք զինվորականները հրաժարվել են հանել ռուսական ու չինական համալիները մրցույթից:

Համարվում է, որ ռուսական ու չինական ԶՀՀ կամ ՀՀՊ համալիրները տեխնիկապես անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետախուզական միասնական ցանցի հետ: Ըստ փորձագետի, որի վրա հղում է արել Defense News-ը, իրականում ՆԱՏՕ-ն վախենում է կարևոր տեղեկատվության արտահոսքից, որը կարող է տեղի ունենալ: Ուստի, եթե Թուրքիան տեղակայի ռուսական կամ չինական համալիրները, դրանք չեն միացվի ՆԱՏՕ-ի տեղեկատվական ցանցին և թուրք զինվորականները չեն ստանա հրթիռների գործարկման մասին հետախուզական տվյալները:

Սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ն բացահայտ ու ուղղակի կերպով միջամտում է ռազմական մրցույթների անցկացմանը: Թուրքիայում մրցույթը հայտարարվել է 2009թ. ավարտին: Զենիթահրթիռային համալիրների գնման համար նախատեսվում է ծախսել ոչ պակաս, քան մեկ միլիարդ դոլար, գրում է Լենտա-ռու-ն:

Թուրքիան անդամակցում է ՆԱՏՕ-ին 1952թ. փետրվարից: Ներկայումս ՀՀՊ համալիրն ընդգրկում է ամերկյան արտադրության MIM-14 Nike-Hercules, MIM-23 Hawk XXI, հեռահար զենիթահրթիռային համալիրները, Rapier միջին շառավիղի բրիտանա-թուրքական համալիրներ, մերձավոր շառավիղի Atilgan PMADS ազգային արտադրության և ամերիկա-թուրքական FIM-92 Stinger համալիրները: 200թ. ի վեր թուրքական ընկերությունը Havelsan և ամերիկյան Boeing կոնցեռնը զբաղվում է հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---