Հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանն անում է ամեն ինչ, որպեսզի հայրենիքում հաջող ելույթ ունենա

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նախկին անդամ Ազատ Հովհաննիսյանը, որն արդեն ելույթ է ունենում պրոֆեսիոնալ ռինգում, հերթական մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 3-ին Երևանում: PanARMENIAN.Net ի թղթակցին Հովհաննիսյանն ասել է, որ առայժմ իր մերձակա մրցակցի անունը հայտնի չէ, բայց, հավանաբար, նա Մեքսիկայից կլինի:

«Պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտի միջև տարբերությունը մեծ է: Պրոֆեսիոնալ ռինգում պատասխանատվությունը մեծ է, այստեղ սաղավարտ չի օգտագործվում, ինչը բարդացնում է բռնցքամարտիկի խնդիրը, և, իհարկե, ռաունդները շատ են, ինչը ավելի լավ պատրաստություն և ջանքեր է պահանջում»,- ասել է բռնցքամարտիկը:

Հովհաննիսյանը IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և Գաբրիել Տոլմաջյանի հետ այժմ հավաք է անցկացնում Ծաղկաձորում, իսկ մենամարտից 12 օր առաջ նրանք մարզումները կշարունակեն Երևանում. «Սպարինգ հանդիպումները Վիկի հետ ինձ մեծ օգուտ են տալիս, նա շատ ավելի փորձառու է և շատ է օգնում իր խորհուրդներով: Հավաքները շատ լավ են ընթանում, և ներկա պահին հատկապես աշխատում ենք ֆիզիկական պատրաստության վրա»: Բռնցքամարտիկը խոստովանել է, որ սեպտեմբերի 3-ին կանի ամեն ինչ, որպեսզի հայրենիքում հաջող ելույթ ունենա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---