Դոնեցկի «Մետալուրգը» պարտություն է կրել «Զարյայից» Ուկրաինայի առաջնությունում

Դոնեցկի «Մետալուրգը» պարտություն է կրել «Զարյայից» Ուկրաինայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հանդիպել է «Զարյայի» հետ: Խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ Լուգանսկի թիմի օգտին:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին ու Գևորգ Ղազարյանը մասնակցել են խաղին «Մետալուրգի» մեկնարկային կազմում և փոխարինվել են երկրորդ խաղակեսում, իսկ Կարլեն Մկրտչյանը պահեստայինների կազմում էր:

«Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն ասել է, որ արդյունքից բացի, խաղը կարելի է հաջողված համարել: «Մենք վերահսկում էինք խաղի ընթացքն ու պահեր ունեցանք դարպասները գրավելու համար և առաջին, և երկրորդ խաղակեսում: Վերջում հարձակման անցանք ու գերի ընկանք»,-մեջբերում է մարզիչի խոսքերը ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---