Ս. Տեր-Սահակյանը և Ռ. Հովհաննիսյանը մեկ միավոր են զիջում առաջատարին շախմատի երիտասարդական ԱԱ-ում

Ս. Տեր-Սահակյանը և Ռ. Հովհաննիսյանը մեկ միավոր են զիջում առաջատարին շախմատի երիտասարդական ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Հնդկական Չեննայ քաղաքում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Երիտասարդական մրցաշարում արդեն կայացել է 6 տուր և, շնորհիվ հաղթանակների, Հայաստանի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը բարելավել են իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում:

Երկու գրոսմայստերները վաստակել են 5-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը հայտնվել է 3-րդ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ տեղում: Նրանք միայն մեկ միավոր են զիջում առաջատարին: 7-րդ տուրում Տեր-Սահակյանը կխաղա Ռոմբալդոնիի հետ, իսկ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Նիկլաս Հյուչենբետը (Գերմանիա), որը զբաղեցնում է 2-րդ տեղը:

Աղջիկների մրցաշարում Մարիա Գևորգյանը վաստակել է 2,5 միավոր և գրավում է 41-րդ տեղը: 7-րդ տուրում նրա մրցակիցը կլինի Մաե Ֆրայնան (Ֆիլիպիններից):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---