Գվատեմալայում սպանված Դավիթ Մալոյանը վերջերս էր ամուսնացել և մտադիր էր այցելել Հայաստան

Գվատեմալայում սպանված Դավիթ Մալոյանը վերջերս էր ամուսնացել և մտադիր էր այցելել Հայաստան

PanARMENIAN.Net - Մանվել Մալոյանը 1982թ. աշխատել է Երևանի թիվ 1 մարզադպրոցում որպես թեթև ատլետիկայի մարզիչ, սակայն 1996թ. հեռացվել է աշխատանքից և Հայաստանի ֆեդերացիան այլևս չի կապվել նրա հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Ըստ Շահբազյանի, Մանվելի որդին՝ Դավիթ Մալոյանը չի զբաղվել թեթև ատլետիկայով, ուստի նա ոչինչ չի կարող ասել կրտսեր Մալոյանի մասին որպես մարզիկի կամ մարզչի:

Մալոյանների ընկերներից մեկը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ Դավիթը վերջերս էր ամուսնացել և այս տարի մտադիր էր այցելել Հայաստան:

Օգոստոսի 9-ին հայաստանցի երկու մարզիչ, հայր և որդի, սպանվել են Գվատեմալայի մայրաքաղաքում: 60-ամյա Մանվել Մալոյանը և նրա 30-ամյա որդին՝ Դավիթ Մալոյանը սպանվել են օգոստոսի 9-ին, տեղի ժամանակով 17.30-ին Mateo Flores մարզադաշտի հարևանությամբ, որտեղ նրանք մարզում էին Գվատեմալայի թեթև ատլետիկայի ազգային հավաքականը: Ոստիկանությունը դիտորկում է սպանության դրդապատճառների մի քանի վարկած՝ չբացառելով կողոպուտի վարկածը: Կազմվել է մարդասպանի ֆոտոռոբոտը, որի հետախուզում է հայտարարվել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---