Գործարկվել է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կայքը հայերեն լեզվով

Գործարկվել է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կայքը հայերեն լեզվով

PanARMENIAN.Net - Գործարկվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» լեգենդար ֆուտբոլային ակումբի կայքը հայերեն լեզվով` manutd.am: Կայքի հիմնադիր և հեղինակ Արամ Շահինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ինքը վաղուց միտք ուներ նման կայք գործարկել և վերջապես կարողացավ իրականացնել իր երազանքը: «1996 թվականից ես երկրպագում եմ «Մանչեսթերին» և ուզում էի, որպեսզի հայերենով լիներ այդպիսի կայք, որտեղ ակումբի երկրպագուները կկարողանային տեղեկանալ նորությունների մասին: Բացի դրանից, հայերենով արդեն կան «Ռեալի», «Բարսելոնայի» կայքերը, ինչու չբացել նաև «ՄՅ» կայքը»,- ասել է Շահինյանը:

Ներկա պահին կայքի նորությունները թարգմանվում են ակումբի պաշտոնական կայքից կամ այլ սիրողական կայքերից, սակայն «ՄՅ» երկրպագուները մոտ ժամանակներս կայքում կկարողանան նաև բացառիկ նյութեր կարդալ:

«Նորությունները հրապարակվելու են ինչպես կայքում, այնպես էլ twitter-ում և facebook-ում: Երկրպագուները կայքում կկարողանան հաղորդակցվել և կիսվել ակումբի հանդիպումների կամ ֆուտբոլիստների մասին իրենց մտքերով»,- ավելացրել է Շահինյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---