Բաքվում աշակերտուհիների կողմից հիջաբ կրելու արգելքը վերացնելու համար 124 հազ ստորագրություն են հավաքել

Բաքվում աշակերտուհիների կողմից հիջաբ կրելու արգելքը վերացնելու համար 124 հազ ստորագրություն են հավաքել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում աշակերտուհիների կողմից հիջաբ կրելու արգելքը վերացնելու համար 124 հազ ստորագրություն են հավաքել: Ստորագրահավաքը մեկնարկել է հուլիսի սկզբին: Կազմակերպիչը Խղճի և դավանանքի ազատության պաշտպանության կենտրոնն է (DEVAMM):

Կենտրոնի ղեկավար Իլգար Իբրագիմօղլուի խոսքով, սկզբնապես ծրագրվում էր 100 հազար ստորագրություն հավաքել: Սակայն բնակչության կողմից ակցիային ցուցաբերած աջակցության արդյունքում որոշվեց շարունակել այն նաև այն բանից հետո, երբ ցանկալի 100 հազար ստորագրությունները հավաքվել էին:

Աշակերտուհիների կողմից հիջաբ կրելու համար հանրագիրն ու հավաքված ստորագրություններն ակցիայի կազմակերպիչները ծրագրում են փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

2010 թվականին Ադրբեջանի կրթության նախարարությունում հայտարարեցին դպրոցներում հիջաբի անթույլատրելիության մասին: Գերատեսչությունում վկայակոչեցին, որ հագուստի այդ տեսակը չի դասվում ադրբեջանական աշակերտների պարտադիր դպրոցական համազգեստին:

Այդ որոշման հակառակորդները բազմիցս բողոքի ցույցեր էին կազմակերպում: Հանրահավաքների մի մասն ավարտվեց ոստիկանության հետ բողոքարարների բախումներով: Հունիսին Բաքվի մի շարք թաղամասերում թռուցիկներ տարածվեցին` ուղղված հիջաբի արգելքի դեմ: Դրանցում պատկերված էր կրթության նախարար Միսիր Մարդանովի դիմանկարը (վրան խաչաձև գիծ քաշած) և «յուրաքանչյուրն իրավունք ունի հագնվել և ստանալ իր հավատին համապատասխան կրթություն, բայց այդ իրավունքը կոպտորեն խախտվում է» գրառումը, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---