Բաքու-Թբիլիսի-Կարսի շինարարության շրջանակներում երկաթուղային կայարան կկառուցվի Ախալքալաքում

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության շրջանակներում երկու շաբաթից Ախալքալաքում կմեկնարկի եզակի երկաթուղային կայարանի կառուցումը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների ու տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», Նիկոլաիշվիլին նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ռազմավարական նշանակություն ունի:

Վրաստանի տարածքում կկառուցվի 29 կմ երկարությամբ նոր ճանապարահ, վուլկանիզացիայի կետ Թուրքիայի հետ սահմանում, ինչպես նաև կվերակառուցվի հին ճանապարհը, ինչպես նաև կայարան կկառուցվի Ախալքալաքում: Ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 600 մլն դոլար:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին հատկացրել էր 200 մլն դոլարի վարկ, հետո հատկացրեց ևս 575 մլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---