Ֆուտզալի «Էրեբունի» ակումբը դուրս է մնացել ՈՒԵՖԱ Գավաթի նախնական փուլից

PanARMENIAN.Net - Երևանի ֆուտզալի «Էրեբունի» ակումբն ավարտեց իր ելույթները ՈՒԵՖԱ Գավաթի նախնական փուլում: Վերջին խաղում «Էրեբունին» հանդիպեց «Օմոնիայի» (Կիպրոս) հետ և զիջեց 2:8 հաշվով:

Մինչ այդ երևանյան ակումբը զիջել էր Ալբանիայի «Ֆլայմուրտարիին» 1:5 հաշվով և Փարիզի «Սպորտինգին» 6:1 հաշվով:

G խմբում «Էրեբունին» առանց միավորների գրավեց վերջին տեղը: Առաջին տեղում է «Օմոնիան» 9 միավորով:

Նախնական փուլին մասնակցել է 28 թիմ, հիմնական փուլում պայքարին կմիանա ևս 17 թիմ: Հիմնական փուլի խաղերը տեղի կունենան սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---