Գերի Շոու. Եթե Դարչինյանին չհաջողվի ռևանշի հասնել, նա կտեղափոխվի առաջին կիսաթեթև քաշային կարգ

Գերի Շոու. Եթե Դարչինյանին չհաջողվի ռևանշի հասնել, նա կտեղափոխվի առաջին կիսաթեթև քաշային կարգ

PanARMENIAN.Net - Առաջին թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը մտադիր է տեղափոխվել առաջին կիսաթեթև քաշային կարգ, եթե նրան չհաջողվի ռևանշ մենամարտերի հասնել Նոնիտո Դոների կամ Աբներ Մարեսի հետ: «Մենք հաճույքով կկազմակերպեինք մենամարտը Դոների հետ: Եթե չստացվի Դոների հետ, մենք կցանկանայինք ռևանշ կազմակերպել Աբներ Մարեսի հետ: Եթե ոչ, ապա Վիկը կտեղափոխվի առաջին կիսաթեթև կարգ»,-հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Գերի Շոուի խոսքերն է մեջբերում boxingscene.com-ը:

Սակայն, Դոների կամ Մարեսի հետ մենամարտելն այնքան հեշտ չի լինի: Մարեսը պարտավոր է երկրորդ մենամարտն անցկացնել թեթևագույն քաշային կարգոմ IBF նախկին տիտղոսակիր Ջոզեֆ Ագբեկոյի հետ, իսկ Դոների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց այլևս չի հետաքրքրում ռևանշը Դարչինյանի հետ: Հիշեցնենք, որ Դոները հաղթեց Դարչինյանին նոկատուտով 2007թ., իսկ Մարեսը հաղթեց մրցավարների որոշմամբ 2010թ. դեկտեմբերին:

Դարչինյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Երևանում սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---