Օգոստոսի 18-ին ընթանում են Համահայկական խաղերի ֆուտզալի 1/8 եզրափակիչ հանդիպումները

Օգոստոսի 18-ին ընթանում են Համահայկական խաղերի ֆուտզալի 1/8 եզրափակիչ հանդիպումները

PanARMENIAN.Net -

Օգոստոսի 18-ին` մեկօրյա հանգստից հետո, Համահայկական խաղերը վերսկսվել են: Ֆուտզալի առաջնությունում խմբերից դուրս են եկել 16 թիմեր, որոնցից 8-ը դուրս կգան 1/4 եզրափակիչ:

«Գրանդ» մարզային ակումբում Անթիլիասը 4:5 հաշվով զիջել է Բեյրութին, Բոլշայա Նեկլինովկան առավելության է հասել Սան Պաուլուի նկատմամբ և 7:5 հաշվով հաղթանակ տարել: Կիևից ժամանած թիմն Արթիկի դարպասը 11 գնդակ է ուղարկել` սեփականն ընդունելով հինգը:

Սլավոնական համալսարանի դահլիճում Երևանը հաղթել է Ալավերդիին (10:3), Գյումրին` Նոր Հաճնին (9:2), իսկ Վանաձորը` Ստամբուլին (6:1):

Թեհրան - Քորդոբա և Մոսկվա – Բուենոս Այրես հանդիպումները դեռ չեն մեկնարկել:

Հինգերորդ Համահայկական խաղերը մեկնարկել են օգոստոսի 13-ին: Խաղերին մասնակցում են 3200 մարզիկներ աշխարհի 125 քաղաքներից: Խաղերը կավարտվեն օգոստոսի 21-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---