Մհեր Մկրտչյանը հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնության սկրեչ մրցաձևում 2-րդ տեղն է զբաղեցրել

Մհեր Մկրտչյանը հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնության սկրեչ մրցաձևում 2-րդ տեղն է զբաղեցրել

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթանում է հեծանվային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մհեր Մկրտչյանը խմբային վազքում (սկրեչ մրցաձև) եզրագիծը հատեց երկրորդը, հռչակվեց փոխչեմպիոն և պարգևատրվեց արծաթե մեդալով: Մրցավազքին մասնակցեցին 25 երկրների մեկական ներկայացուցիչներ` 10 կմ մեկ վերջնագծով պայքարում:

18-ամյա Մհեր Մկրտչյանը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սանն է, մարզվում է Համբարձում Պետրոսյանի և Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ: Ավարտել է Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջը, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող է: Միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող է, իսկ հունիսին Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում` վեց փուլով խմբային վազքում (օմնիում մրցաձև), եզրափակեց առաջին ութնյակը:

Օգոստոսի 20-ին Հայաստանի հավաքականը հանդես կգա 25 կմ միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում, PanARMENIAN.Net ին հաղորդում են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---