Մոտ ժամանակներս սպասվում են Թուրքիայի մի քանի ռազմական առաքելությունների այցերը Ադրբեջան

Մոտ ժամանակներս սպասվում են Թուրքիայի մի քանի ռազմական առաքելությունների այցերը Ադրբեջան

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս սպասվում են Թուրքիայի մի քանի ռազմական առաքելությունների այցերը Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ռազմական աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագրի համաձայն սեպտեմբերի կեսերին սպասվող այցի շրջանակում քննարկումներ տեղի կունենան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Թուրքիայի պաշտպանության նախարարության համապատասխան կառույցների և ռազմական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ռազմական ոլորտում երկրների միջև մի շարք հեռանկարային նախագծեր:

Հաղորդվում է, որ քննարկման ենթակա նախագծերի թվում են հետևակայինի մոդեռնիզացված հրացանի համատեղ թուրք-ադրբեջանական նախագիծը, հրետանային համակարգերի և հրթիռների համատեղ արտադրության հարցեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---