Եգիպտոսը ետ է կանչում իր դեսպանին Իսրայելից

Եգիպտոսը ետ է կանչում իր դեսպանին Իսրայելից

PanARMENIAN.Net - Եգիպտոսը ետ է կանչում դեսպանին Իսրայելից երկու երկրների սահմանին հինգ եգիպտացի ոստիկանների սպանության համար: Ինչպես հայտնում է BBC ռուսական ծառայությունը, հինգ մարդ սպանվել է իսրայելցի զինվորականների ու պաղեստինցի գրոհայինների միջև փոխհրաձգության արդյունքում: Եգիպտոսը մեղադրել է Իսրայելին իր քաղաքացիների սպանության մեջ և հետաքննություն է պահանջել: Իսրայելն ի պատասխան հայտարարել է, որ իր զինվորականները մեղսակից չեն եգիպտացի ոստիկանների սպանությանը:

Հինգշաբթի օրը Իսրայելում ավտոբուսների ու մեքենաների վրա հարձակումների շարքից հետո, իսրայելցի զինվորականները բազմիցս հարձակվել են Գազայի հատվածի վրա: Իր հերթին Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հայտարարեց Իսրայելի հետ հրադադարի դադարեցման մասին, որը տևեց երկու տարի: Պաղեստինցի գրոհայիններն իրենց հերթին 20 հրթիռ են բաց թողել Իսրայելի ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---