Լևոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկում է էթիկայի մասին խոսելու փոխարեն հիշել մարդու իրավունքների մասին

Լևոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկում է էթիկայի մասին խոսելու փոխարեն հիշել մարդու իրավունքների մասին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայկական իշխանություններին առաջարկել է չխոսել այլ քաղաքական ուժերի գործողությունների էթիկության մասին: «Թող էթիկայի մասին չխոսի այն իշխանությունը, որը յուրաքանչյուր քայլին զբաղվում է ժողովրդավարական ազատությունների խախտմամբ, մարդու իրավունքների ոտնահարմամբ և այլ հանցագործություններ կատարում»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում` մեկնաբանելով Դավիթ Հարությունյանի խոսքերը բանակցությունների հերթական փուլից ՀԱԿ-ի հանկարծակի հրաժարվելու ոչ էթիկության մասին: Զուրաբյանն ավելացրել է, որ իրենք առավոտյան մինչև 9:55 սպասում էին իրենց ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակվելուն, իսկ հետո, ելնելով էթիկայի կանոններից, իրենց ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանին ուղարկեցին զգուշացնելու կոալիցիայի աշխատանքային խմբին, որ չեն մասնակցի բանակցությունների այսօրվա փուլին:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---