Ճապոնիայի կառավարությունն ամբողջական կազմով հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Ճապոնիայի կառավարությունը վարչապետ Նաոտո Կանի գլխավորությամբ ամբողջական կազմով հրաժարական է տվել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` մեջբերելով Կիոդո տեղեկատվական գործակալությունը:

Օրվա երկրորդ կեսին խորհրդարանը քվեարկություն է անցկացնելու նոր վարչապետի ընտրությունների համար, որը պետք է ձևավորի նոր կառավարություն: Ճապոնիայի նոր նախարար կդառնա Իոսիխիկո Նոդան, որը նախօրեին ընտրվել է Ճապոնիայի իշխող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ: Նոդան խոստացել է, որ երեքշաբթի-չորեքշաբթի օրերի ընթացքում ավարտելու է կադրային հարցերի լուծումը և ձևավորելու է կառավարությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---