Սեյրան Օհանյան. Հայաստանի անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը մարտունակ բանակն է

Սեյրան Օհանյան. Հայաստանի անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը մարտունակ բանակն է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Նոյեմբերյանի մոտ գտնվող ՀՀ զորամասերից մեկը: Ինչպես հայտարարել է նախարարը, ելույթ ունենալով զինվորների առաջ, Հայաստանի անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը մարտունակ բանակն է և նշել երկրի անվտանգությունն ապահովող սահմանամերձ զորամասերի կարևորությունը:

«Այս 20 տարիները ցույց տվեցին, որ մենք առանց երրորդ ուժի իսկապես ունենք բանակ, որի գլխավոր ձեռբերումը հաղթանակն է, որը մենք պետք է ամրապնդենք և պահպանենք բոլոր միջոցներով»,- ասել է նա: Նրա խոսքով, ղարաբաղյան պատերազմի տարիներին նույնիսիկ ամենաբարդ պահերին հայկական բանակը ռազմավարության շնորհիվ կարողացել է արժանի պատասխան տալ հակառակորդին: Ձեռքբերումների շարքում Օհանյանը նաև նշել է բանակի պրոֆեսիոնալ հրամանատարական կազմի ձևավորումը: Նրա խոսքով, բանակի մարտունակության գլխավոր երաշխիքներից մեկը զինվոր-հրամանատար փոխհարաբերություններն են: «Փոխադարձ հարգանքը ձևավորում է զինվորների մոտ մարտական ոգի, իսկ եթե զինվորն իրեն նվաստացած է զգում, ապա նրա ոգին կոտրվում է»,- ասել է Օհանյանը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական բանակը կարող է արժանի պատասխան տալ հակառակորդին: Նախարարի այցի պատվին տեղի է ուենցել հանդիսավոր շքերթ: Սեյրան Օհանյանը եղել է նաև մարտական դիրքերում:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---