Աղվան Հովսեփյանի մեքենան չի պատկանում ոչ իրեն, ոչ դատախազությանը և կարող է վերադարձվել իրական տիրոջը

Աղվան Հովսեփյանի մեքենան չի պատկանում ոչ իրեն, ոչ դատախազությանը և կարող է վերադարձվել իրական տիրոջը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սպասարկող «Ֆոլքսվագեն-Ֆաետոն» ավտոմեքենան կարող է վերցվել նրանից։ Այդ մեքենան չի պատկանում ոչ միայն Գլխավոր դատախազությանը (չնայած դրա վրա հենց գլխավոր դատախազության պետհամարանիշ է ամրացված), այլև նույնիսկ Աղվան Հովսեփյանին։ Այդ մեքենան «Եվրովագեն» ընկերության սեփականատեր Մանվել Ղարիբյանին պատկանող մի ընկերության սեփականությունն է, և սեփականատերը մտադիր է պահանջել իր ավտոմեքենան կամ էլ դրա գումարը։ Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Մանվել Ղարիբյանի փաստաբան Բագրատ Վարդանյանը։

Բագրատ Վարդանյանը նշել է, որ ավտոմեքենան վերցնելու համ գումարը ետ ստանալու գործընթացը դեռևս նախապատրաստական փուլում է:

Մեքենան Աղվան Հովսեփյանին սպասարկում է դեռ 2005 թվականից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---