Վլադիմիր Վայս. Այսօր Ռուսաստանը B խմբի ֆավորիտն է, սակայն, դա միայն այսօր

Վլադիմիր Վայս. Այսօր Ռուսաստանը B խմբի ֆավորիտն է, սակայն, դա միայն այսօր

PanARMENIAN.Net - Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսը Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում իր հավաքականի Իռլանդիայի հետ ոչ ոքի ավարտված խաղից հետո նշել է, որ երկու թիմերն էլ կարող էին հաղթել և արդյունքը նորմալ է:

«Մեզ հաջողվեց լավ ֆուտբոլ ցուցադրել: Ռուսաստանն այսօր հաղթեց, սակայն, ես տեսել եմ առաջին խաղակեսը, նրանք բարդություններ ունեին: Մենք բավականին անկանխատեսելի խումբ ենք, որտեղ յուրաքանչյուրը կարող է միավորներ վաստակել: Այսօր Ռուսաստանը B խմբի ֆավորիտն է, սակայն, դա միայն այսօր: Վստահ եմ, պայքարը կընթանա մինչև վերջ»,-մեջբերում է մասնագետի խոսքերը sovsport.ru-ն:

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Սլովակիայում, Ռուսաստանն կընդունի Իռլանդիային, իսկ Սկոպյեում կխաղան աուտսայդերներ Մակեդոնիան ու Անդորրան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---