Աշխարհահռչակ թերթերը հայտարարություն են հրապարակել WikiLeaks-ի դեմ

Աշխարհահռչակ թերթերը հայտարարություն են հրապարակել WikiLeaks-ի դեմ

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ թերթերը, որոնք WikiLeaks-ի գործընկերներն են, հայտարարություն են հրապարակել ինտերնետ-պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ: Ինչպես հաղորդում է բրիտանական the Guardian-ը, հայտարարության հեղինակներ են դարձել the Guardian, New York Times, El Pais, Der Spiegel և Le Monde թերթերը. «Մենք ընդամենն իրականացանում ենք WikiLeaks-ի որոշումը պորտալի բոլոր արխիվները հրապարակելու առիթով»:

Ավելի վաղ Ասանժը հայտարարել է, որ WikiLeaks սերվերներից The Guardian բրիտանական թերթի տվյալների բազա տեղեկատվության փոխանցման ընթացքում ինտերնետ պորտալի անվտանգության համակարգը կոտրվել է, որի արդյունքում թերթը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր WikiLeaks արխիվից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---