Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կհանդիպի Չեխիայի հետ

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կհանդիպի Չեխիայի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կանցկացնի 2013թ. ԵԱ ընտրական փուլի 3-րդ հանդիպումը: Խաղը տեղի կունենա Չեխիայում, «Ստոնկի» մարզադաշտում Երևանի ժամանակով 20:00-ին: Գլխավոր մրցավարը կլինի Տասոս Սիդիրոպուլոսը Հունաստանից:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը դեռևս 100-տոկոսանոց արդյունք է ցույց տալիս 3-րդ խմբում: Ռաֆայել Նազարյանի սաները 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Չեխիայի հավաքականը 2-րդ տեղում է 3 միավորով:

Սեպտեմբերի 3-ին հայ ֆուտբոլիստները 2013թ. ԵԱ ընտրական փուլի 3-րդ խմբում հաղթեցին Անդորրայի հավաքականին Վալտեր Պողոսյանի գոլի շնորհիվ, որին օգնեց Էդգար Մալաքյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---